Հոդված 89
Հոդված 89.
«գ» կետով է փորձաքննվում սեբորեային մաշկաբորբը` բաց տեղամասեր` 1% և ավելի, փակ տեղամասեր` 4% և ավելի, մազաթափության երեք և ավելի օջախների առկայությունը գլխի մազածածկ մասում (յուրաքանչյուր օջախի տրամագիծը 5սմ և ավելի):
Զինծառայողների հետագա ծառայության համար պիտանիության եզրակացությունը կայացվում է ըստ բուժման արդյունքների:
«դ» կետով փորձաքննելիս հաշվի է առնվում`
1) հիվանդության փուլը (ստացիոնար, ռեգրես, նվազում),
2) ախտանիշների (ինֆիլտրացիա, լիխենիֆիկացիա, էքսուդացիա, թեփոտում) արտահայտվածությունը (թույլ կամ չափավոր),
3) օջախների չափը:
Այս կետին են վերաբերում նաև նեյրոֆիբրոմատոզ բծային ձևը` բարդությունների բացակայության դեպքում:
Շարակցական հյուսվածքի, էնդոկրին և այլ համակարգերի, ալերգիաների հետ զուգակցվող մաշկային հիվանդությունները պարտադիր պետք է հետազոտվեն համապատասխան բուժհաստատություններում և փորձաքննվեն համապատասխանաբար սույն Ցանկի 20-րդ կամ 22-րդ կամ 32-րդ հոդվածներով։ Գունափոփոխ որքինը խոչընդոտ չէ զինվորական ծառայությանը:
(89-րդ հոդվածը փոփ. 10.07.18 N 753-Ն)