Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Ներառում է հոգեկան և վարքային խանգարումները հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, այդ թվում` սուր թունավորում, գործածում` վնասակար հետևանքով, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ` դելիրիումով, փսիխոտիկ խանգարումներով, ամնեստիկ համախտանիշ, մնացորդային փսիխոտիկ, հոգեկան և վարքային այլ խանգարումներ:

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ներառում է հոգեկան և վարքային խանգարումները հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, այդ թվում` սուր թունավորում, գործածում` վնասակար հետևանքով, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ` դելիրիումով, փսիխոտիկ խանգարումներով, ամնեստիկ համախտանիշ, մնացորդային փսիխոտիկ, հոգեկան և վարքային այլ խանգարումներ:

«ա» կետին են վերաբերում քրոնիկական փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, թմրամոլության և տոքսիկոմանիայի ժամանակ՝ արտահայտված անձի փոփոխություններով և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումներով:

«բ» կետին են վերաբերում սուր փսիխոտիկ խանգարումները քրոնիկական ալկոհոլիզմի, թմրամոլության, տոքսիկոմանիայի ժամանակ՝ անձի չափավոր կամ թեթև փոփոխություններով, սոմատիկ կամ հոգեկան բարդություններով:

«գ» կետին են վերաբերում հոգեակտիվ նյութերի չարաշահման և կրկնակի գործածության դեպքերը՝ առանց կախվածության համախտանիշի, որոնք զուգորդվում են հոգեկան և սոմատիկ հետևանքներով: Փորձաքննությունը կատարվում է բուժումից հետո:

«դ» կետին են վերաբերում հոգեակտիվ նյութերի էպիզոդիկ գործածումը, որը չի առաջացնում հոգեկան և ֆիզիկական հետևանքներ (առանց ախտանշանների):

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։