Հոդված 15. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
Հոդված 15. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
1. Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ հայցադիմումի վարույթ ընդունելը, եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանի վարույթում, ինչպես նաև սույն օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:
2. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու հաջորդ օրը:
3. Դատավորի որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են հայցվորին:
4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:
Դիմումն ստանալու հաջորդ օրն այն քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:
Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված` այդ որոշման ընդունման օրը: