Գլուխ 9 · ՊԱՐՏԱՊԱՆ-ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ-ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 75. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԸ
Հոդված 75. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԸ
1. Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` դատավորի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
2. Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանին լուծարելուց հետո, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
3. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է այդ ծրագրով նախատեսված կարգով: