Հոդված 87. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎ
Հոդված 87. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎ
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատավորին է ներկայացնում լուծարման հաշվեկշիռը և վերջնական հաշվետվությունը:
2. Դատարան ներկայացվող պարտապանի լուծարման հաշվեկշռին կցվում են`
ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.
բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.
գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:
Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքագրման, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:
3. Լուծարման հաշվեկշիռը և վերջնական հաշվետվությունը դատավորին ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց` իր մոտ դեպոնացված օրինակին:
4. Դատավորը լուծարման հաշվեկշիռն ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:
Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:
Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:
5. Դատավորը, հաստատելով լուծարման հաշվեկշիռը` վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատավորը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը և գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:
6. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտվել է պարտապանի լուծարմամբ, ապա այն ավարտվում է սույն հոդվածով սահմանված կարգով: