Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ
Հոդված 26. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 26. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Կառավարիչները, որոնք չեն հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, լիցենզիա ստանալու պահից 10-օրյա ժամկետում պարտավոր են հաշվառվել դատարանում` ներկայացնելով լիցենզիաների պատճենները, քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումը կամ համապատասխան դեպոզիտի առկայությունն ապացուցող տեղեկություններ: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչներն այդ մասին անհապաղ հայտնում են դատարանին: