Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 46. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 46. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:

Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

3. Պահանջը սահմանված կարգով գրանցվում է դատարանում:

4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատավորը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու նպատակով:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան: Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատավորին, պարտապանին և բոլոր պարտատերերին: Նախնական ցուցակն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դատավորը հրավիրում է դատական նիստ` պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն 2 օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Պատշաճ ծանուցված կառավարչի, պարտապանի և պարտատերերի չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

6. Նիստում նախնական ցուցակի վերաբերյալ առարկություններ չներկայացվելու դեպքում դատավորը որոշում է կայացնում պարտատերերի պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

7. Եթե պահանջն առարկվում է, ապա դատավորը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:

8. Առարկությունների քննարկման արդյունքում դատավորը որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

9. Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։