Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 52. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 52. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ

1. Եթե պարտապանն իրացնում է երրորդ անձին պատկանող գույքը, կամ այդ գույքը նրա մոտ է գտնվում այլ պայմանագրային հիմունքներով (այսուհետ` երրորդ անձանց պատկանող գույք), ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երրորդ անձն իրավունք ունի պարտապանից հետ պահանջել իր գույքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Եթե պարտապանին սնանկ ճանաչելու պահին երրորդ անձանց պատկանող գույքի կամ դրա մի մասի վերադարձը հնարավոր չէ կամ վերադարձի արդյունքում դրա որակական հատկանիշները կարող են էապես վատանալ (արագ փչացող ապրանքներ և այլն), ապա այդ գույքի սեփականատիրոջ դիմումով այդ պահանջն ընդգրկվում է պահանջների գրանցամատյանում գույքի պայմանագրային արժեքով, իսկ վերջինիս որոշման անհնարինության դեպքում` դրա շուկայական արժեքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։