Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 32. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 32. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից կամ այլ գույքի իրացումից ստացված դրամական միջոցներից, պարտատերերի կողմից կառավարչի ծախսերի փոխհատուցման նպատակով տրամադրված դրամական միջոցներից:

2. Կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանում է դատարանը` վերջին տարում պարտապանի տնօրենի (գլխավոր տնօրենի, ղեկավարի) տարեկան վաստակի 1/12-րդ չափով:

3. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրով և չի կարող պակաս լինել ամսական սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կառավարչի վարձատրության նվազագույն չափից:

4. Կառավարչի հավելյալ վարձատրությունը սահմանվում է դատավորի որոշմամբ` սնանկության հատուկ հաշվում պարտապանի գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից (այդ թվում` դեբիտորական պարտքերից) գոյացած միջոցների նկատմամբ` մինչև 10 տոկոսի չափով` պարտատերերի խորհրդի (իսկ եթե այն ձևավորված չէ` պարտատերերի ժողովի) նախնական համաձայնությամբ:

5. Այն դեպքում, երբ պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է վարձատրություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։