Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 96. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 96. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

1. Սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և պարտատերերի խորհրդի համաձայնության առկայության դեպքում, վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե`

ա) պարտապանը չունի որևէ գույք.

բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.

գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.

դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքագրման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:

2. Այն դեպքում, երբ պարտատերը (պարտատերերը) առարկում է սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեմ, սնանկության վերաբերյալ գործը կարող է շարունակվել առարկող պարտատիրոջ (պարտատերերի) հաշվին: Նման դեպքերում առարկող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է դատավորի որոշմամբ սահմանված չափով դեպոզիտ վճարել սնանկության հատուկ հաշվին` ի ապահովումն սնանկության գործի շարունակման հետ կապված ծախսերի հատուցման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։