Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն օրենքը սահմանում է պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապանի կողմից սեփական անվճարունակությունը (սնանկությունը) հայտարարելու հիմքերն ու կարգը, անվճարունակ (սնանկ) ճանաչված պարտապանի ֆինանսական առողջացման և լուծարման ընթացակարգերն ու դրանց մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:

3. Բանկերի և վարկային կազմակերպությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Ապահովագրական ընկերությունների, բնական մենաշնորհի և շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների անվճարունակության (սնանկության) վարույթի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։