Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ
Հոդված 24. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԱԶԱՏՈՒՄԸ
Հոդված 24. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԱԶԱՏՈՒՄԸ
1. Կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ լիցենզավորված ֆիզիկական անձը:
2. Եթե կառավարիչ նշանակված անձը հրաժարվում է կառավարչի պարտականություններն ստանձնելուց, ապա դատավորն անհապաղ կառավարիչ է նշանակում այլ անձի:
3. Եթե կառավարչի հրաժարումն անհիմն է, ապա դատավորը կարող է այդ մասին տեղյակ պահել լիցենզավորող մարմնին և այն ինքնակարգավորվող կազմակերպությանը, որի անդամ է կառավարիչը:
4. Կառավարիչը կարող է հրաժարվել կառավարչի պարտականություններն ստանձնելուց միայն աշխատանքային ծանրաբեռնվածության կամ այլ հարգելի պատճառով: