Հոդված 3. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
Հոդված 3. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
1. Պարտապանը կարող է անվճարունակ (սնանկ) (այսուհետ` սնանկ) ճանաչվել միայն դատարանի վճռով, եթե ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները սույն հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
2. Այն դեպքում, երբ սնանկության գործը հարուցվում է պարտատիրոջ (պարտատերերի) կողմից, պարտապանը ճանաչվում է սնանկ, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված հատկանիշներն առկա են:
3. Այն դեպքում, երբ սնանկության գործը հարուցվում է պարտապանի կողմից, պարտապանը ճանաչվում է սնանկ, եթե վճռի կայացման պահին ի վիճակի չէ կատարել իր դրամական պարտավորությունը (պարտավորությունները), կամ եթե նրա գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար: