Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 35. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 35. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ

1. Պարտատերերի ժողովին (այսուհետ` ժողով) քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը: Մնացած պարտատերերը հետագա ժողովներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ առաջին ժողովին չներկայացած, սակայն պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ` սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ մասում սահմանված դեպքերի:

Այն դեպքում, երբ սնանկության գործով առկա է մեկ պարտատեր, ժողովի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումները կայացնում է այդ պարտատերը:

2. Ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի և պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ:

3. Ժողովը հրավիրում և դրանում նախագահում է կառավարիչը:

4. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.

բ) պարտատերերի խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

գ) իր կանոնակարգի ընդունումը.

դ) սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը:

5. Պարտատերերի ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է պարտատերերի առաջին ժողովին ներկայացած պարտատիրոջը (պարտատերերին), որը բաշխվում է վերջինների միջև` նրանց հաստատված պահանջներին համամասնորեն:

Պարտատերերի առաջին ժողովին չներկայացած և պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ կողմից հետագա ժողովներին ներկայանալու դեպքում համապատասխան ժողովում ձայների 100 տոկոսը պատկանում է պարտատերերի առաջին ժողովին ներկայացած և այդ պարտատիրոջը (պարտատերերին)` նրանց պահանջներին համամասնորեն:

6. Առաջին ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման դեպքում ժողովն իրավասու է` անկախ դրանում ներկայացված պարտատերերի (պարտատիրոջ) ձայների քանակից:

Հետագա ժողովներն իրավասու են, եթե դրանց մասնակցում են քվեարկության իրավունք տվող ձայների պարզ մեծամասնություն ունեցող պարտատերերը (պարտատերը):

7. Ժողովի նիստերն արձանագրվում են: Ժողովի արձանագրությունն ստորագրում է կառավարիչը, և դրա մեկ օրինակը ժողովի անցկացման հաջորդ օրը ներկայացվում է դատարան:

8. Պարտատերերի ժողովի արձանագրությանը կցվում են`

ա) ժողովի անցկացման օրվա դրությամբ պարտատերերի պահանջների գրանցամատյանը (միայն առաջին ժողովի արձանագրության).

բ) ժողովի մասնակիցների գրանցման թերթիկները.

գ) քվեաթերթիկները.

դ) ժողովի մասնակիցների լիազորագրերը կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթեր.

ե) ժողովի մասնակիցների կողմից ժողովի քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.

զ) ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պարտատերերի պատշաճ ծանուցումը հավաստող ապացույցները.

է) այլ փաստաթղթեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։