Գլուխ 7 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ
Հոդված 48. ՊԱՐՏԱՊԱՆԻ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 48. ՊԱՐՏԱՊԱՆԻ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մինչև պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելը պարտապանի ղեկավար մարմինները պարտավոր են համագործակցել կառավարչի հետ և նրան տրամադրել պարտապանի գործունեության և միջոցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հավաստի տեղեկությունները, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած երեք տարվա ընթացքում պարտապանի գույքի օտարման կամ ակտիվների այլ ձևով նվազեցման մասին:
Նշված պահանջը չկատարելու դեպքում համապատասխան անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով: