Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 62. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 62. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը դատավորը թողնում է առանց քննարկման, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին: Մինչև ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը դատավորը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել փորձագետի եզրակացություն` ծրագրի վերաբերյալ:

2. Դատավորը ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ուղարկի կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ոչ ուշ, քան այն ստանալուց 3 օրվա ընթացքում: Ծրագրի մեծածավալության դեպքում դատավորն այն դեպոնացնում է դատարանում` հայտնելով նշված անձանց դատարանում դեպոնացված ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:

3. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` սույն օրենքով կամ երկարաձգման մասին դատավորի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում հրավիրում է պարտատերերի ժողով` ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:

Պարտատերերի ժողովի հրավիրման մասին որոշումը պետք է հրապարակվի իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նշելով ծրագիրը (ծրագրերը) ներկայացնողի անունը (անվանումը) և պարտատերերի ժողովի հրավիրման տարին, ամիսը, ամսաթիվը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։