Գլուխ 9 · ՊԱՐՏԱՊԱՆ-ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ-ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 80. ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Հոդված 80. ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
1. Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, կառավարչի կողմից` դատավորի հաստատած բաշխման ծրագրին համապատասխան:
2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և իրացման հետ կապված ծախսերը, դատական ծախսերը և կառավարչի վարձատրությունը, եթե դրանք հնարավոր չէ բավարարել պարտապանի այլ գույքի հաշվին: