Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 88. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 88. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

1. Կառավարիչը պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճռի կայացումից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պարտապանի` օրենքով և իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը հանձնում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվ, սահմանված կարգով հանձնում է պարտապանի կնիքը և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են պարտապան-իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան-անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար:

2. Պարտապան-իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան-անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար կառավարիչը պետական գրանցումն իրականացնող մարմին է ներկայացնում`

ա) դիմում.

բ) պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի պատճենը.

գ) կնիքը հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթը.

դ) պետական գրանցման վկայականը:

3. Կառավարիչը գույքային պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները չկատարելու հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասի համար:

4. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան-իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան-անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման գրանցման պահից դադարեցվում են կառավարչի` սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։