Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 90. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 90. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

1. Պարտապան-իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ պարտապան-անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը` դադարած, սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից:

2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 69-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:

Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`

ա) ալիմենտների վճարումից.

բ) անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ պարտատերերի պահանջներից.

գ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

դ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից:

4. Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատավորի վճիռը կարող է բողոքարկվել:

(90-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։