Հոդված 101
Հոդված 101
. Եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակը կառավարությունն է, և հիմնական զեկուցողն արել է կանոնակարգի 100 հոդվածի երկրորդ մասի 1, 2, 3 կետերով նախատեսված առաջարկություններից որևէ մեկը, և այն չի ընդունվել, ապա վարչապետը կամ նրա կողմից լիազորված կառավարության անդամը քվեարկությունից անմիջապես հետո կարող է պահանջել մեկ ժամ տևողությամբ ընդմիջում` օրենքի նախագիծը չընդունելու առնչությամբ կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագիծը չընդունելու առնչությամբ դնում է կառավարության վստահության հարցը, ապա սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման չընդունվելու դեպքում, օրենքի նախագիծը համարվում է ամբողջությամբ ընդունված:
Հիմնական զեկուցողն իրավունք ունի նախագիծը քննարկումից հանելու մասին առաջարկությունն անել ցանկացած քվեարկությունից առաջ: Առաջարկությունն ընդունվում է առանց քվեարկության` չհանելով հարցը նստաշրջանի օրակարգից:
(101-րդ հոդվածը փոփ. 07.10.97 ՀՕ-148, խմբ. 22.10.97 ՀՕ-154)