Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8
Հոդված 8.
Ազգային ժողովի նիստերում արտահերթ ձայնի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը: Արտահերթ ձայնի իրավունք ունեցող անձանց ելույթը չի սահմանափակվում:
Ազգային ժողովում քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահի տեղակալները, ինչպես նաև կառավարության անդամները` սույն կանոնակարգով սահմանված կարգով: