Հոդված 69
Հոդված 69
. Եթե օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկվում է Ազգային Ժողովի որոշման նախագիծ, և այդ նախաձեռնությունը ստորագրել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ապա այն, առանց քվեարկության և կանոնակարգի 67 հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանման, ընդգրկվում է հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի օրակարգում և քննարկվում է արտահերթ: Այս դեպքում հեղինակներից մեկը Ազգային ժողովի աշխատակազմին հանձնելով օրենսդրական նախաձեռնության նախագծի պատճենը ստանում է հատուկ ձևաթուղթ, որը ստորագրում են պատգամավորները:
Եթե ձևաթղթի ստացման օրից երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է աշխատակազմ, ապա Ազգային ժողովի նախագահը հերթական եռօրյա նիստերի օրակարգը քննարկելիս այդ մասին հաղորդում է Ազգային ժողովին, և հարցը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում առանց քվեարկության:
Եթե երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը աշխատակազմ չի հանձնվում, ապա նախաձեռնությունը համարվում է չկայացած, և ձևաթուղթը մարվում է:
Ազգային Ժողովի նախագահը, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված օրենսդրական նախաձեռնությունը ստանալուն պես, այն ուղարկում է հանձնաժողովներ:
(69-րդ հոդվածը խմբ. 22.10.97 ՀՕ-154)