Անցնել բովանդակությանը
Գլուխ 18 · (գլուխը լրաց. 14.04.98 ՀՕ-213)

Հոդված 142

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 142.

Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախագծի ներկայացման համար կառավարությանը տրվում է մինչև երեք զեկուցում` մեկ ժամ 30 րոպեից ոչ ավելի ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքում նախագծում արված փոփոխությունները:

Մինչև 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը.

2) Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.

3) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը.

4) Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ.

5) Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովները` ըստ ցանկության:

Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։