Գլուխ 15 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 113
Հոդված 113.
Պատգամավորը քվեարկում է անձամբ: Արգելվում է այլ պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը:
Այլ պատգամավորի փոխարեն գրանցման կամ քվեարկության դեպք հայտնաբերելիս, նախագահողը հրապարակում է կարգը խախտած պատգամավորի անուն-ազգանունը:
Դահլիճին հարակից սենյակները ռադիոֆիկացվում են:
Քվեարկությունից առաջ հնչում է տեղեկացնող ազդանշանը, սկսվում է քվեարկությունը:
Նախագահողը բարձրաձայն հայտարարում է քվեարկության արդյունքները: