Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Հոդված 64
Հոդված 64.
Մինչև առաջին նստաշրջանի առաջին չորս հարցերի սպառումը անցկացվում են ամենօրյա նիստեր:
Օրակարգի հինգերորդ հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել` նախագահողը: Նիստը սկսվում է կառավարության գործունեության ծրագիրը ստանալուց 48 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին նստաշրջանի բացումից 20 օր հետո:
Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու և կառավարության վստահության հարցը դնելու համար վարչապետին տրվում է մեկ ժամ:
Ծրագրի վերաբերյալ հարցերը վարչապետին տրվում են կանոնակարգով նախատեսված կարգով:
Հարց ու պատասխաններից հետո հարցի քննարկումն ընդհատվում է և այն շարունակվում է վարչապետի զեկուցումից 24 ժամ հետո, ինչի մասին հայտարարում է նախագահողը: