Գլուխ 9 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 72
Հոդված 72.
Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կառավարությունը Ազգային ժողով է ուղարկում Ազգային ժողովի նախագահի անունով: Ազգային ժողովի նախագահը երկու օրվա ընթացքում այն ուղարկում է հանձնաժողովներին` նշելով գլխադասայինը:
Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը նախագծի վերաբերյալ եզրակացությունը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մեկ ամսվա, իսկ անհետաձգելի համարվող նախագծի վերաբերյալ` երկու շաբաթվա ընթացքում: