Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 83
Հոդված 83.
Սահմանադրության 59 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ լիազորությունների կատարման համար անհաղթահարելի խոչընդոտները բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից: