Հոդված 75
Հոդված 75
. Սահմանադրության 111 և 112 հոդվածներին համապատասխան Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ Հանրապետության Նախագահին կարող է Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու կամ օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ անել:
Հանրապետության Նախագահը Ազգային ժողովից նախագիծը ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում կարող է այն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:
Հանրապետության Նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու կամ օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում: