Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 39
Հոդված 39.
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին կամ մշտական հիմունքով աշխատող պատգամավորների կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: