Անցնել բովանդակությանը
Գլուխ 17 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 132

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 132.

Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար կառավարությանը տրվում է մինչև երեք զեկուցում` մինչև մեկ ժամ 30 րոպե ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքով նախագծում արված փոփոխությունները:

Մինչև 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը` դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

2) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովը.

3) Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ.

4) Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովները` ըստ ցանկության:

Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:

(132-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.98 ՀՕ-213)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։