Գլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 103
Հոդված 103.
Քննարկվող հարցի վերաբերյալ փոփոխությունների մասին առաջարկությունները նախօրոք գրավոր ներկայացվում են հարցը զեկուցող հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից չընդունված առաջարկությունները դրվում են քվեարկության զեկուցողների եզրակացությունը հրապարակելուց և առաջարկության հեղինակի կողմից իր տեսակետը երկու րոպեի ընթացքում հիմնավորելուց հետո: