Գլուխ 2 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 28
Հոդված 28.
Մշտական հիմունքներով Ազգային ժողովում աշխատող պատգամավորներին միաժամանակ տրվում է 36 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ, որից 12-ը` ձմռանը և 24-ը` ամռանը:
Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը` խորհրդակցելով իր տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: