Գլուխ 6 · ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 50
Հոդված 50.
Ազգային ժողովը քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ, ընտրում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, ետ է կանչում նրանց զբաղեցրած պաշտոնից, նշանակում է Սահմանադրության 83 հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված պաշտոններում, օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով դադարեցնում է սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները: