Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Հոդված 60
Հոդված 60.
Հանդիսավոր խոսքից հետո նիստը նախագահողը ներկայացնում է ընտրված յուրաքանչյուր պատգամավորին` կարդալով պատգամավորի անուն-ազգանունը, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ընտրատարածքի համարը, իսկ համամասնական ընտրակարգով ընտրվածների` հասարակական-քաղաքական կազմակերպության կամ ընտրական միավորման անվանումը: Միաժամանակ ստուգվում է քվեարկության էլեկտրոնային համակարգը: Ներկայացնելուց հետո կատարվում է պատգամավորների գրանցում: