Գլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 92
Հոդված 92.
Տվյալ նիստի օրակարգի հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է նախագահողը:
Ազգային ժողովը օրենսդրական նախաձեռնությունը քննարկում է ոչ շուտ, քան նախագծի և նրանում կատարված փոփոխությունների բաժանումից 24 ժամ հետո: Նշված ժամկետը կարող է խախտվել միայն նախագահողի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ:
(92-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-148)