Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Հետընդունման կամ տարանցման ընթացակարգը

1. Կողմերի պետությունների քաղաքացիների հետընդունումը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը, ինչպես նաև երրորդ պետությունների քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը կատարվում են պետական սահմանի անցակետերում։

2. Անձանց փոխանցումը, որոնց առնչությամբ հայցվող Կողմը տվել է հետընդունման համաձայնություն, կատարվում է այդ համաձայնությունը հայցող Կողմի ստանալու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, եթե Կողմերի կողմից պետությունների իրավասու մարմինները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ բան չեն պայմանավորվում։

Հետընդունման կամ տարանցման օրը և ժամը, ինչպես նաև այդ նպատակով օգտագործվող՝ Կողմերի պետությունների միջազգային օդանավակայաններում պետական սահմանի անցակետերը որոշվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե դրանում նշված անձինք հայցվող Կողմի պետության իրավասու մարմնին չեն կարող փոխանցվել փոխանցմանն օբյեկտիվ կերպով խոչընդոտող հանգամանքների ի հայտ գալու պատճառով, որի մասին ուղարկվում է համապատասխան գրավոր ծանուցում։

4. Հայցող Կողմի պետության իրավասու մարմինը հետընդունման ենթակա անձի փոխանցման ծրագրվող օրվանից ոչ ուշ, քան 5 (հինգ) աշխատանքային օր առաջ հայցվող Կողմի իրավասու մարմնին ծանուցում է փոխանցման պայմանների մասին։

Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինն այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օր հետո հայցող Կողմի իրավասու մարմնին ծանուցում է փոխանցման պայմանների ընդունելի լինելու մասին։

5. Այն դեպքում, երբ հայցող Կողմի իրավասու մարմնի առաջարկած փոխանցման պայմանները հայցվող Կողմի իրավասու մարմնի համար անընդունելի են, ապա հնարավորինս կարճ ժամկետում պետք է համաձայնեցվեն փոխանցման այլ պայմաններ։

6. Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց՝ հայցվող Կողմի պետության տարածքում գտնվելը կապված է պետական սահմանի օդային անցակետի տարանցիկ գոտու սահմաններից նրանց դուրս գալու անհրաժեշտության հետ, ապա հայցվող Կողմի պետության իրավասու մարմինները, հայցող Կողմի պետության իրավասու մարմինների խնդրանքով, տրամադրում են լրացուցիչ անվտանգություն և այդ անձանց ժամանակավոր պահելու համար տարածք։

7. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը, չնայած տարանցման համար տրված թույլտվությանը, սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց կարող է վերադարձնել հայցող Կողմի իրավասու մարմնին, եթե հայցվող Կողմի միջազգային օդանավակայան նրանց ժամանելուց հետո նրանց առնչությամբ պարզվեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանգամանքները, ինչպես նաև այն դեպքում, եթե նշանակման կամ տարանցման պետության տարածք անարգել մուտք գործելն այլևս հնարավոր չէ երաշխավորված համարել։ Հայցող Կողմի իրավասու մարմինն այդ դեպքում անհապաղ հետ է ընդունում երրորդ պետության քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին։

8. Կողմերի իրավասու մարմինները փոխադարձության հիմքով ձեռնարկում են միջոցներ՝ երրորդ պետությունների այն քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց տարանցման դեպքերը սահմանափակելու համար, որոնք կարող են վերադարձվել անմիջապես իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության պետություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։