Հոդված 14
Հոդված 14
Անձնական տվյալների պաշտպանությունը
1. Հետընդունման ենթակա անձանց անձնական տվյալները, որոնք, սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված, փոխանակում կամ միմյանց փոխանցում են Կողմերի պետությունների իրավասու մարմինները, Կողմերից յուրաքանչյուրի պետությունում ենթակա են պաշտպանության՝ տվյալ պետության օրենսդրության և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են Կողմերի պետությունները։
2. Կողմերի պետությունների իրավասու մարմինները հետընդունման ենթակա անձանց անձնական տվյալները փոխանակում են միայն սույն Համաձայնագրի նպատակներով և ապահովում են դրանց գաղտնիությունը։