Հոդված 15
Հոդված 15
Ծախսերը
1. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում և 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց հետընդունման և մինչև հայցվող Կողմի պետության պետական սահմանի անցակետն ուղեկցման հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմն այն դեպքում, եթե ծախսերը չեն կարող վճարել նշված անձինք կամ երրորդ կողմը։
2. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց տարանցման և ուղեկցման, ինչպես նաև նրանց հնարավոր վերադարձի հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմն այն դեպքում, եթե ծախսերը չեն կարող կատարել նշված անձինք կամ երրորդ կողմը։
3. Այն անձանց փոխանցման հետ կապված ծախսերը, որոնց հետընդունման հիմքերը բացակայել են, ինչպես նաև մինչև հայցող Կողմի պետության պետական սահմանի անցակետն այդ անձանց հնարավոր ուղեկցման հետ կապված ծախսերը կրում է հայցող Կողմը, եթե այդ ծախսերը չեն կարող կատարվել նշված անձանց կողմից կամ երրորդ անձի կողմից: