Հոդված 19
Հոդված 19
Սույն Համաձայնագրի գործողության կասեցումը և վերականգնումը
1. Յուրաքանչյուր Կողմ ազգային անվտանգության պաշտպանության, հասարակական կարգի ապահովման կամ բնակչության առողջության պահպանման հետ կապված պատճառներով կարող է մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը։
2. Սույն Համաձայնագրի գործողության կասեցման կամ վերականգնման մասին մի Կողմը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է այդ որոշման իրականացումն սկսելուց ոչ ուշ, քան 72 (յոթանասուներկու) ժամ առաջ։