Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Հետընդունման վերաբերյալ հայցը

1. Սույն Համաձայնագրի 5-րդ Հավելվածին համապատասխան ձևով կազմված հետընդունման վերաբերյալ հայցը հայցող Կողմի պետության իրավասու մարմինը հայցվող Կողմի պետության իրավասու մարմին է ուղարկում միայն փոստային կապի միջոցով՝ տեղեկատվության փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ։

2. Կողմերի քաղաքացիների հետընդունման վերաբերյալ հայցին կցվում են հայցող Կողմի տրամադրության տակ եղած՝ սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածով սահմանված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պատճենները, որոնց առկայությունը հաստատում է կամ հիմք է տալիս ենթադրելու, որ հետընդունման ենթակա անձն ունի հայցվող Կողմի պետության քաղաքացիություն։

3. Երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման վերաբերյալ հայցին կցվում են հայցող Կողմի տրամադրության տակ եղած՝ սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածով սահմանված փաստաթղթերի և տեղեկությունների պատճենները, որոնց առկայությունը հաստատում է կամ հիմք է հանդիսանում ենթադրելու, որ առկա են այդ անձանց հետընդունման հիմքերը։

4. Անհրաժեշտության դեպքում հայցող Կողմի պետության իրավասու մարմինը հետընդունման վերաբերյալ հայցի «Բ» կետում նշում է լրացուցիչ տեղեկություն անձի առանձնահատուկ վտանգավորության և նրա առողջության վիճակի մասին։

5. Հետընդունման վերաբերյալ հայցի պատասխանը հայցվող Կողմի պետության իրավասու մարմնի կողմից հայցող Կողմի պետության իրավասու մարմին ուղարկվում է գրավոր՝ տեղեկատվության փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ և փոստային կապի միջոցով՝ սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված ժամկետներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։