Հոդված 2
Հոդված 2
Իրավասու մարմինները
1. Սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմիններն են՝
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը,
Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ներքին գործերի նախարարությունը, Պետական սահմանապահ կոմիտեն։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավասու մարմինների կամ դրանց անվանումների փոփոխությունների մասին Կողմերը անհապաղ տեղեկացնում են միմյանց դիվանագիտական ուղիներով։ Նման փոփոխությունները չեն համարվում փոփոխություններ սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով:
3. Համաձայնագրի կիրարկման նպատակներով Կողմերի պետությունների իրավասու մարմինները միմյանց հետ փոխգործակցում են անմիջականորեն։
4. Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչությամբ հետընդունման վերաբերյալ հայցերը, ինչպես նաև ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչությամբ հետընդունման, տարանցման վերաբերյալ հայցեր։
Բելառուսի Հանրապետության պետական սահմանապահ կոմիտեն ուսումնասիրում է տարանցման վերաբերյալ հայցերը։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչությամբ հետընդունման վերաբերյալ հայցերը, ինչպես նաև ուղարկում է Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչությամբ հետընդունման, տարանցման վերաբերյալ հայցեր։
6. Կողմերի պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր հաղորդում են իրենց կոնտակտային տվյալները։
7. Կողմերի պետությունների իրավասու մարմինները միմյանց անհապաղ գրավոր տեղեկացնում են իրենց կոնտակտային տվյալների փոփոխությունների մասին։