Հոդված 4
Հոդված 4
Կողմերի պետությունների քաղաքացիների հարցազրույցը և փաստաթղթավորումը
1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձի հետ հայցող Կողմի պետության իրավասու մարմնի հայցի հիման վրա հարցազրույց անցկացնելու հիմնական պարտավորությունը դրվում է հայցող Կողմի տարածքում գտնվող հայցվող Կողմի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի վրա:
2. Հարցազրույցն անցկացվում է սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածին համապատասխան կազմված ձևով՝ հայցող կողմի տարածքում գտնվող հայցվող կողմի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից հարցազրույցն անցկացնելու վերաբերյալ հարցումը ստանալու օրվանից 10 (տասը) օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։
3. Հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համաձայնեցվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների կամ հայցվող Կողմի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջև։
4. Հայցվող Կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն հարցազրույցն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրացուցային օրը չգերազանցող ժամկետում հայցվող Կողմի պետության և հայցող Կողմի պետության իրավասու մարմիններին գրավոր ծանուցում է հարցազրույցի արդյունքների մասին։
5. Հիմքերի առկայության դեպքում՝ հայցվող Կողմի պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը հետընդունման ենթակա անձին տրամադրում է հայցվող Կողմի պետության տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթուղթ, որի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից կազմում է 30 (երեսուն) օրացուցային օր։