Հոդված 16
Հոդված 16
Համագործակցության սկզբունքները
1. Կողմերի պետությունների իրավասու մարմինները միմյանց փոխադարձաբար օգնություն են տրամադրում սույն Համաձայնագրի դրույթների կատարման հարցերում։
2. Կողմերի պետությունների իրավասու մարմինների հարաբերություններում ծագող և սույն Համաձայնագրի դրույթների կատարման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
3. Փոխադարձ պայմանավորվածությամբ՝ Կողմերի պետությունների իրավասու մարմինները կարող են սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերով անցկացնել փորձագետների աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ։
4. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերի պետությունների իրավասու մարմինների միջև այլ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պայմանավորվածությունների հիման վրա անձի վերադարձը։