Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Տարանցման վերաբերյալ հայցերի ներկայացման և քննարկման ժամկետները

1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը հայցող Կողմի պետության իրավասու մարմնի հայցի հիման վրա թույլատրում է երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը, որոնց հանձնումը հետընդունման կարգով երրորդ պետություններ կատարվում է հայցվող Կողմի պետության տարածքով, եթե հայցող Կողմի պետության իրավասու մարմինը երաշխավորում է, որ սույն կետում նշված անձանց կտրամադրվի երրորդ պետության տարածք անարգել մուտք գործելու հնարավորություն՝ անկախ դրա՝ տարանցման կամ նշանակման պետություն լինելու հանգամանքից։

2. Տարանցման վերաբերյալ հայցը հայցող Կողմի պետության իրավասու մարմնի կողմից ուղարկվում է նախապես, սակայն ոչ ուշ, քան տարանցման նպատակով հայցվող Կողմի պետության տարածք անձի մուտք գործելու ենթադրվող օրվանից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ, եթե Կողմերի պետությունների իրավասու մարմինները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ բան չեն պայմանավորվում։

3. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը տարանցման վերաբերյալ հայցը ստանալու օրվանից 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում տալիս է տարանցման համար համաձայնություն կամ տարանցումն իրականացնելու հիմնավորված մերժում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։