Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
«հետընդունում»՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, ելքի և գտնվելու հարցերին առնչվող՝ տվյալ պետության օրենսդրության խախտմամբ հայցող Կողմի պետության տարածք մուտք գործած կամ այդ պետության տարածքում գտնվող անձանց՝ սույն Համաձայնագրով նախատեսված կարգով, պայմաններով և նպատակներով հանձնումը հայցող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից և նրանց ընդունումը հայցվող Կողմի պետության իրավասու մարմինների կողմից,
«հայցող Կողմ»՝ Կողմ, որի պետության իրավասու մարմինը, սույն Համաձայնագրին համապատասխան, հետընդունման կամ տարանցման վերաբերյալ հայց է ուղարկում,
«հայցվող Կողմ»՝ Կողմ, որի պետության իրավասու մարմնին, սույն Համաձայնագրին Համապատասխան, հասցեագրվել է հետընդունման կամ տարանցման վերաբերյալ հայց,
«երրորդ պետության քաղաքացի»՝ Կողմերի պետությունների քաղաքացիություն չունեցող և սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության քաղաքացիություն ունենալու մասին ապացույց ունեցող անձ,
«քաղաքացիություն չունեցող անձ»՝ անձ, որը չի հանդիսանում Կողմերի պետությունների քաղաքացի և չունի երրորդ պետության քաղաքացիություն ունենալու ապացույցներ՝ բացառությամբ այն անձանց, որոնք զրկվել են մի Կողմի պետության քաղաքացիությունից մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը,
«իրավասու մարմիններ»՝ Կողմերի պետությունների մարմիններ, որոնց վերապահվում է սույն Համաձայնագրի իրականացումը,
«պետական սահմանի անցակետ»՝ Հայաստանի Հանրապետության կամ Բելառուսի Հանրապետության պետական սահմանի անցակետ, որը Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան սահմանվել է միջազգային օդանավակայաններում սահմանները հատելու համար,
«անձնական տվյալներ»՝ տեղեկություններ, որոնք վերաբերում են դրանց հիման վրա որոշված կամ որոշվող անձնական տվյալների սուբյեկտին, որոնք ամրագրված են էլեկտրոնային, թղթային և (կամ) այլ նյութական կրիչների վրա,
«տարանցում»՝ հայցվող Կողմի պետության տարածքով հայցող Կողմի պետությունից դեպի նշանակման պետություն երթուղիով երրորդ պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի տեղափոխում։