Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սխալմամբ կատարված հետընդունումը

1. Հայցող Կողմի պետության իրավասու մարմինն իր փոխանցած անձին հետ է ընդունում նրա փոխանցման օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրվա ընթացքում, եթե պարզվել է, որ բացակայում են նրա հետընդունման՝ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերը։ Այդ դեպքում հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը հայցող Կողմի պետության իրավասու մարմնին փոխանցում է այդ անձին առնչվող՝ իր տրամադրության տակ եղած նյութերը։

2. Այդ անձինք վերադարձվում են հայցող Կողմի պետության միջազգային օդանավակայաններում՝ պետական սահմանի անցակետերում։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի փոխանցման դեպքում հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը փոխանցվող անձին հետընդունման նպատակով տրամադրում է սույն Համաձայնագրի 4-րդ հավելվածով սահմանված ձևի ուղևորության փաստաթուղթ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։