Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերի պետությունների քաղաքացիների հետընդունումը

1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը հայցող Կողմի պետության իրավասու մարմնի հայցով ընդունում է այն անձանց, որոնք հայցող Կողմի պետության տարածք մուտք են գործել կամ այդ պետության տարածքում գտնվում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, ելքի և գտնվելու հարցերին առնչվող՝ տվյալ պետության օրենսդրության խախտմամբ, եթե պարզվել է, որ նրանք հայցվող Կողմի պետության քաղաքացիներ են կամ հայցող Կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո զրկվել են այդ պետության քաղաքացիությունից և չեն ստացել այլ պետության քաղաքացիություն։

2. Փաստաթղթերի ցանկը, որոնց հիման վրա որոշվում է անձի՝ հայցվող Կողմի պետության քաղաքացիություն ունենալը, սահմանված է սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածում։

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են այդ փաստաթղթերի օրինակները։ Հետագայում Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմին այդ փաստաթղթերում ցանկացած փոփոխության մասին։

3. Եթե սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածով նախատեսված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, Կողմերի պետությունների իրավասու մարմինները պայմանավորվում են հետընդունման ենթակա անձի հետ հայցող Կողմի պետության տարածքում հարցազրույց անցկացնելու մասին՝ նրա քաղաքացիության մասին սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան տեղեկություններ ստանալու նպատակով։

4. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված անձն ունի հայցվող Կողմի պետության քաղաքացու անձը հաստատող վավերական փաստաթուղթ, ապա սույն Համաձայնագրի 7-րդ և 8-րդ հոդվածներին համապատասխան հետընդունման վերաբերյալ հայց ուղարկել չի պահանջվում։ Կողմերի պետությունների իրավասու մարմիններն այդ անձի փոխանցման օրվա մասին միմյանց տեղեկացնում են ոչ ուշ, քան նրա ելքի օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։