Հոդված 10. Երրորդ երկրներում գտնվող մշտական հաստատությունների համար չարաշահումներից խուսափելու կանոնը
Հոդված 10. Երրորդ երկրներում գտնվող մշտական հաստատությունների համար չարաշահումներից խուսափելու կանոնը
1. Այն դեպքում, երբ՝
ա) Համաձայնեցված հարկային համաձայնագրով Պայմանավորվող երկրի ձեռնարկությունը եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող երկրից, և առաջին Պայմանավորվող երկիրն այդ եկամուտը վերագրում է ձեռնարկության՝ երրորդ երկրում գտնվող մշտական հաստատությանը, և
բ) այդ մշտական հաստատությանը վերագրվող շահույթն առաջին Պայմանավորվող երկրում ազատված է հարկումից,
Կարգավորող հարկային համաձայնագրով նախատեսված արտոնությունները չեն կիրառվում այն եկամտի նկատմամբ, որի համար սահմանված հարկը երրորդ երկրում պակաս է այն հարկի 60 տոկոսից, որն այդ եկամտի համար կգանձվեր առաջին Պայմանավորվող երկրում, եթե այդ մշտական հաստատությունը գտնվեր առաջին Պայմանավորվող երկրում։ Այդ դեպքում ցանկացած եկամուտ, որի նկատմամբ սույն կետի դրույթները կիրառելի են, հարկվում է մյուս Պայմանավորվող երկրի ներպետական օրենսդրության համապատասխան՝ անկախ Կարգավորող հարկային համաձայնագրի մյուս դրույթներից։
2. 1-ին կետը չի կիրառվում այն դեպքում, երբ 1-ին կետում նշված՝ մյուս Պայմանավորվող երկրում ստացված եկամուտն ստացվում է մշտական հաստատության միջոցով իրականացվող ակտիվ գործունեության առնչությամբ կամ այդպիսի գործունեության արդյունքում (բացառությամբ ձեռնարկության հաշվին ներդրումների կատարման, կառավարման կամ պարզապես տնօրինման, եթե այդպիսի գործունեությունը չի ենթադրում բանկի, ապահովագրական ընկերությունների կամ արժեթղթերի գրանցված դիլերների կողմից համապատասխանաբար բանկային, ապահովագրական կամ արժեթղթերի հետ կապված գործունեության իրականացում)։
3. Եթե Կարգավորող հարկային համաձայնագրով նախատեսված՝ Պայմանավորվող երկրի ռեզիդենտի ստացած եկամտի մասով արտոնությունները մերժվում են 1-ին կետի համաձայն, մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը կարող է, այնուամենայնիվ, այդ եկամտի մասով շնորհել այդպիսի արտոնություններ, եթե իրավասու մարմինը, ի պատասխան այդ ռեզիդենտի խնդրանքի, որոշում է, որ այդպիսի արտոնությունների շնորհումն արդարացված է՝ հաշվի առնելով 1-ին և 2-րդ կետերի պահանջներին այդ ռեզիդենտի չհամապատասխանելու պատճառները։ Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը, որին մյուս Պայմանավորվող երկրի ռեզիդենտը դիմել է նախորդ նախադասության մեջ նշված խնդրանքով, մինչև խնդրանքը բավարարելը կամ մերժելը խորհրդակցում է այդ մյուս Պայմանավորվող երկրի իրավասու մարմնի հետ։
4. 1-3-րդ կետերը կիրառվում են Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնցով մերժվում կամ սահմանափակվում են այն արտոնությունները, որոնք հակառակ դեպքում կշնորհվեին Պայմանավորվող երկրի այն ձեռնարկությանը, որը մյուս Պայմանավորվող երկրում ստանում է ձեռնարկության՝ երրորդ երկրում գտնվող մշտական հաստատությանը վերագրվող եկամուտ։
5. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝
ա) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ.
բ) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր այն ստորագրած Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 4-րդ կետի դրույթները.
գ) սույն հոդվածը կիրառելու միայն իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 4-րդ կետում սահմանված դրույթները։
6. Յուրաքանչյուր Կողմ, որը վերապահում չի կատարել 5-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերի վերաբերյալ, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 4-րդ կետում սահմանված դրույթը, և եթե դա այդպես է՝ այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ Եթե բոլոր Պայմանավորվող երկրները Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացրել, ապա այդ դրույթը փոխարինվում է 1-3-րդ կետերի դրույթներով։ Մյուս դեպքերում 1-3-րդ կետերը Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին փոխարինում են միայն այնքանով, որքանով այդ դրույթները համատեղելի չեն այդ կետերի հետ։