Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 35. Գործողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Գործողությունը

1. Կարգավորող հարկային համաձայնագրի մասով սույն կոնվենցիայի դրույթները գործում են յուրաքանչյուր Պայմանավորվող երկրում՝

ա) այն հարկերի մասով, որոնք պահվում են աղբյուրի մոտ այն գումարներից, որոնք վճարվում են ոչ ռեզիդենտներին կամ փոխանցվում են նրանց հաշվին, եթե այդպիսի հարկման հանգեցնող գործողությունը տեղի է ունենում հաջորդ օրացուցային տարվա առաջին օրը կամ դրանից հետո, որն սկսվում է Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվից կամ դրանից հետո, և

բ) այդ Պայմանավորվող երկրի կողմից գանձվող մյուս բոլոր հարկերի մասով, որոնք գանձվում են Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար՝ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրների համար սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվից հետո վեց օրացուցային ամիսները (կամ ավելի կարճ ժամկետում, եթե բոլոր Պայմանավորվող երկրները Ավանդապահին ծանուցում են այն մասին, որ մտադրված են կիրառելու այդպիսի կարճ ժամկետ) լրանալու օրվանից սկսվող կամ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում։

2. Կողմը բացառապես իր կողմից 1-ին կետի «ա» ենթակետի և 5-րդ կետի «ա» ենթակետի կիրառման նպատակով կարող է «հաշվետու ժամանակաշրջանը» բառերը «օրացուցային տարով» բառերով փոխարինելու տարբերակն ընտրել և համապատասխանաբար Ավանդապահին ծանուցում է այդ մասին։

3. Բացառապես իր կողմից 1-ին կետի «ա» ենթակետի և 5-րդ կետի «ա» ենթակետի կիրառման նպատակով Կողմը կարող է «ժամկետը լրանալու օրվանից սկսվող կամ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջան» բառերը «ժամկետը լրանալու օրվանից սկսվող կամ դրան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջան» բառերով փոխարինելու տարբերակն ընտրել և համապատասխանաբար Ավանդապահին ծանուցում է այդ մասին։

4. Չհակասելով սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ 16-րդ հոդվածը (Փոխհամաձայնեցման ընթացակարգը) Կարգավորող հարկային համաձայնագրի մասով գործում է Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվին կամ դրանից հետո Պայմանավորվող երկրի իրավասու մարմին ներկայացված գործի առնչությամբ՝ բացի այն գործերից, որոնք, Կարգավորող հարկային համաձայնագրին համապատասխան, այդ ամսաթվի դրությամբ չէին թույլատրվում ներկայացնել նախքան Կոնվենցիայով դրանում փոփոխություն կատարելը՝ առանց հաշվի առնելու այն հաշվետու ժամանակաշրջանը, որին վերաբերում է տվյալ գործը։

5. 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 5-րդ կետի համաձայն՝ 2-րդ հոդվածի (Եզրույթների մեկնաբանությունը) 1-ին կետի «ա» ենթակետի ii պարբերության մեջ նշված համաձայնագրերի ցանկի ընդլայնման արդյունքում նոր Կարգավորող հարկային համաձայնագրի համար սույն կոնվենցիայի դրույթները յուրաքանչյուր Պայմանավորվող երկրում գործում են՝

ա) այն հարկերի մասով, որոնք պահվում են աղբյուրի մոտ այն գումարներից, որոնք վճարվում են ոչ ռեզիդենտներին կամ փոխանցվում են նրանց հաշվին, եթե այդպիսի հարկման հանգեցնող գործողությունը տեղի է ունենում հաջորդ օրացուցային տարվա առաջին օրը կամ դրանից հետո, որն սկսվում է համաձայնագրերի ցանկի ընդլայնման վերաբերյալ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրվանից հետո 30 օրը լրանալուն պես կամ դրանից հետո, և

բ) այդ Պայմանավորվող երկրի կողմից գանձվող մյուս բոլոր հարկերի մասով, որոնք գանձվում են հաշվետու ժամանակաշրջանում, որն սկսվում է համաձայնագրերի ցանկի ընդլայնման վերաբերյալ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրվանից ինն օրացուցային ամիսները (կամ ավելի կարճ ժամկետում, եթե բոլոր Պայմանավորվող երկրներն Ավանդապահին ծանուցում են այդպիսի կարճ ժամկետ կիրառելու մտադրության մասին) լրանալու օրվանից կամ դրանից հետո։

6. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել 4-րդ կետը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ։

7. ա) Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել փոխարինելու՝

i) 1-ին և 4-րդ կետերի «Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթիվը» շարադրանքը, և

ii) 5-րդ կետի «համաձայնագրերի ցանկի ընդլայնման վերաբերյալ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրը» շարադրանքը՝

«35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի վերաբերյալ վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի՝ այդ Կարգավորող հարկային համաձայնագրի մասով սույն կոնվենցիայի դրույթներն ուժի մեջ մտնելու համար ներքին ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո» շարադրանքով.

iii) 28-րդ հոդվածի (Վերապահումները) 9-րդ կետի «ա» ենթակետի «վերապահումը հետ վերցնելու կամ փոխարինելու մասին ծանուցման վերաբերյալ Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու ամսաթվին» շարադրանքը, և

iv) 28-րդ հոդվածի (Վերապահումները) 9-րդ կետի «բ» ենթակետի «այդ Պայմանավորվող երկրների համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվին» շարադրանքը՝

«35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի վերաբերյալ վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի կողմից՝ այդ Կարգավորող հարկային համաձայնագրի մասով վերապահումը հետ վերցնելը կամ փոխարինելն ուժի մեջ մտնելու համար իր ներքին ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո» շարադրանքով.

v) 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 6-րդ կետի «ա» ենթակետի «լրացուցիչ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու ամսաթվին» շարադրանքը, և

vi) 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 6-րդ կետի «բ» ենթակետի «այդ Պայմանավորվող երկրների համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվին» շարադրանքը՝

«35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի վերաբերյալ վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի՝ այդ Կարգավորող հարկային համաձայնագրի մասով լրացուցիչ ծանուցումն ուժի մեջ մտնելու համար իր ներքին ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո» շարադրանքով.

vii) 36-րդ հոդվածի (VI մասի գործողությունը) 1-ին և 2-րդ կետերի «Կարգավորող հարկային համաձայնագրի Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթիվը» շարադրանքը՝

«35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի վերաբերյալ վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի՝ այդ Կարգավորող հարկային համաձայնագրի մասով սույն կոնվենցիայի դրույթներն ուժի մեջ մտնելու համար իր ներքին ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո» շարադրանքով, և

viii) 36-րդ հոդվածի (VI մասի գործողությունը) 3-րդ կետի «համաձայնագրերի ցանկն ընդլայնելու վերաբերյալ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու ամսաթիվը» շարադրանքը,

ix) 36-րդ հոդվածի (VI մասի գործողությունը) 4-րդ կետի «վերապահումը հետ վերցնելու մասին ծանուցման վերաբերյալ Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու ամսաթիվը», «վերապահումը փոխարինելու մասին ծանուցման վերաբերյալ Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու ամսաթիվը» և «վերապահման մասով առարկությունը հանելու մասին ծանուցման վերաբերյալ Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու ամսաթիվը» շարադրանքը, և

x) 6-րդ հոդվածի (VI մասի գործողությունը) 5-րդ կետի «լրացուցիչ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու ամսաթիվը» շարադրանքը՝

«35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի վերաբերյալ վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի՝ այդ Կարգավորող հարկային համաձայնագրի մասով VI մասի (Արբիտրաժը) դրույթներն ուժի մեջ մտնելու համար իր ներքին ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ վերջին ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո» շարադրանքով։

բ) «Ա» ենթակետին համապատասխան վերապահում կատարած Կողմն Ավանդապահին և մյուս Պայմանավորվող երկրին (երկրներին) միաժամանակ ծանուցում է իր ներքին ընթացակարգերն ավարտելու մասին։

գ) Այն դեպքում, երբ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող մեկ կամ ավելի Պայմանավորվող երկրներ սույն կետի վերաբերյալ վերապահում են անում, Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող բոլոր Պայմանավորվող երկրների համար սույն կետի համաձայն կարգավորվում է, թե որ օրվանից է Կոնվենցիայի դրույթները, վերապահումը հետ վերցնելը կամ փոխարինելը, այդ Կարգավորող հարկային համաձայնագրի կամ VI մասի (Արբիտրաժը) մասով լրացուցիչ ծանուցումն ուժի մեջ մտնում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։