ԱՐԲԻՏՐԱԺԸ
Հոդված 22. Գործի լուծումը նախքան արբիտրաժային համաձայնության կնքումը
Հոդված 22. Գործի լուծումը նախքան արբիտրաժային համաձայնության կնքումը
Սույն մասի և համապատասխան Կարգավորող հարկային համաձայնագրի՝ փոխադարձ համաձայնությամբ գործերի լուծում նախատեսող դրույթների նպատակներով գործի առնչությամբ փոխհամաձայնեցման ընթացակարգը, ինչպես նաև արբիտրաժային վարույթը դադարեցվում են, եթե արբիտրաժի վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո և մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից կայացված որոշումը Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններ ուղարկելը՝ ցանկացած ժամանակ՝
ա) Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները, գործը լուծելու հետ կապված, փոխադարձ համաձայնության են գալիս, կամ
բ) գործը ներկայացրած անձը հետ է վերցնում արբիտրաժի վերաբերյալ դիմումը կամ փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ դիմումը։